10 մայիսի 2018 - 12:08 AMT
ՀՅԴ խմբակցության պատգամավորը մանդատը վայր է դրել

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։

«Հարգելի պարոն Բաբլոյան, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգի 154-րդ և 155-րդ հոդվածներով, Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը», - նշված է Բաբայանի դիմումի մեջ։

Մինչև այդ,մայիսի 3-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը: Մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրությունների ժամանակ նա դեմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածութնաը, թեև ՀՅԴ խմբակցությունը որոշում էր կայացրել նրա օգտին քվեարկել:

«Հակառակ պարագայում խախտած կլինեմ խղճով քվեարկելու իմ սահմանադրական իրավունքը», - ասել էր Վարդանյանը՝ նշելով, որ եթե ՀՅԴ-ն պահանջի, պատրաստ է վայր դնել մանդատը: