«Երևանի գինու օրերի» կապակցությամբ մայիսի 11-ին՝ ժամը 14:00-23:00-ը և մայիսի 12-ին՝ ժամը 16:00-23:00-ը Երևանի Պուշկին-Սարյան և Թումանյան-Սարյան խաչմերուկների միջև ընկած հատվածում ավտոտրանսպորտային երթևեկությունը կսահամանափակվի: Դա արվում է միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով, հայտնում է քաղաքապետարանը:
Միջոցառումն այս տարի նվիրված է 2800 ամյա գինու մշակույթ ունեցող Երևանին, հայտնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն:
Միջոցառումը միտված է զարգացնելու և հանրահչռակելու հայկական գինին և գինեգործական հնագույն ավանդույթները, անակնկալ ֆլեշ-մոբերի և ժամանցային իրադարձությունների միջոցով՝ դարձնելով քաղաքացիների և քաղաքի հյուրերի երեկոն հիշարժան:
Միջոցառումը կազմակերպված է Street-fest ոճով, որտեղ հանդես կգան Հայաստանի և Արցախի լավագույն գինի արտադրողները՝ ներկայացնելով շուրջ 200 տեսակի գինիներ, իսկ քաղաքի ռեստորաններն ու սրճարանները կառաջարկեն հայկական և արտասահամանյան խոհանոցների լավագույն ուտեստները, այս ամենը կուղեկցվի բազմաժանր երաժշտությամբ, լավագույն բենդերի, DJ-ների և քաղաքային ֆոլկլորային կատարումներով, հայտնում է :
Միջոցառման հատուկ հյուրն է ռուսաստանցի գինու բլոգգեր, գինու փորձագետ, RRF Wine Awards գինու քարտերի համառուսական մրցանակաբաշխության ժյուրիի անդամ, «Ոսկե արմավենու ճյուղ» ռեստորանային մրցանակի տեղեկատավական հովանավոր, opuswine.ru նախաձերնության հեղինակ և տնօրեն Իրինա Գրիշինան:
2017թ-ի միջոցառման 2 օրում այցելել է ավելի քան 25.000 տեղացի և զբոսաշջիկ: