11 մայիսի 2018 - 10:41 AMT
Ալիևը կրկին հայտարարել է, թե «իր երկրի ամբողջականությունը չի կարող բանակցությունների թեմա լինել»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «իր երկրի ամբողջականությունը չի կարող ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների թեմա լինել՝ երբեք չի եղել և երբեք չի լինի»:

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախ այցի ժամանակ մամուլի ասուլիսի ընթացքում ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում էր առաջարկել. նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

«Մեր սկզբունքային դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մնում է անփոփոխ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ամբողջությամբ և անվերապահորեն ապահովվի: Դա է պահանջում արդարությունն ու միջազգային իրավունքը: Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է»,-ասել է Ալիևը Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 9-ի հայտարարությանը, թե ինքը պատրաստ է բանակցություններում ներկայացնել ՀՀ-ն, հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում հակամարտության կողմ չի եղել ու ներկայումս էլ չի, ասել է