11 մայիսի 2018 - 14:00 AMT
Փաշինյան. «Ծառուկյան» դաշինքը ներգրավված կլինի նոր կառավարության կազմում

«Ծառուկյան» դաշինքը ներգրավված կլինի կառավարության կազմում: Այդ մասին մայիսի 11-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով, ՀՅԴ-ի հետ քննարկումները դեռ շարունակվում են:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետի ընտրությունից հետո ձգտելու ենձևավորել համաձայնության կառավարություն՝ նշելով, որ «կառավարության ձևավորումը պետք է լինի քաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք»: