11 մայիսի 2018 - 18:56 AMT
Նախագահը նախարարներ է նշանակել՝ պաշտպանության, ԿԳ, սփյուռքի և ՏԿԶ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի հրամանագրով նոր նախարարների է նշանակել:

Մասնավորապես, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նախագահի հրամանագրով նշանակվել է պաշտպանության նախարար:

Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար, Մխիթար Հայրապետյանը՝ սփյուռքի նախարար: