12 մայիսի 2018 - 12:53 AMT
Մինչև մայիսի 17-ն անձրևային կլինի

Հանրապետության տարածքում`մայիսի 12-ի ցերեկը, 13-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 12-14-ն էապես չի փոխվի, 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում՝ մայիսի 12-ի ցերեկը, 13-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: