14 մայիսի 2018 - 10:13 AMT
Փաշինյանը ՀՀ է հրավիրել հայտնի տնտեսագետ Աճեմօղլուին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան է հրավիրել հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին: Այդ մասին Փաշինյանը հայտռնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունել է Հայաստան այցելելու իմ հրավերը»,-ասվում է գրառման մեջ:

Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում:

Աճեմօղլուն հայտնի է որպես մեծ ճանաչում ստացած Why Nations Fail: The Origins of Power, Prosperity, and Poverty գրքի համահեղինակ։