Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է մայիսի 14-ին Գազայում տեղի ունեցած իսրայելա-պաղեստինյան բախումներին, որի ընթացքում զոհվել է առնվազն 37 մարդ, իսկ վիրավորվել 1700 հոգի։ Նա անիծել է Իսրայելին:
«Ես անիծում եմ Իսրայելի զինված ուժերին և կառավարությանը։ Դա կոտորած է։ Եվ դրա մեղավորը ԱՄՆ է, ով հակառակ ամբողջ աշխարհին, այդ քայլը արեց։ ԱՄՆ-ն անօրինական կերպով Թել Ավիվից իր դեսպնատունը տեղափոխեց Երուսաղեմ»,-ասել է Չավուշօղլուն պնդելով, որ այդ որոշումը վնաս է հասցրել հենց ԱՄՆ-ի հեղինակությանը աշխարհում, հայտնում է Ermenihaberը:
Չավուշօղլուն միջազգային հանրությանը կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ։
Բախումների պատճառ է դարձել Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Ի պատասխան դեսպանատան բացմանը՝ պաղեստինյան կառույցները Գազայի հատվածում սկսել էին մասսայական բողոքի գործողություններ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու ամերիկյան և իսրայելական իշխանությունների գործողությունների դեմ:
Ընթերցեք նաև.Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես տեղափոխվել է Երուսաղեմ