15 մայիսի 2018 - 14:12 AMT
ԴԱՀԿ պետն ազատվել է պաշտոնից

Արմեն Հարությունյանն ազատվել է Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մայիսի 12-ին ստորագրված համապատասխան հրամանագրում, մասնավորապես, ասված է.

«Համաձայն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի առաջարկությունը.

Արմեն Հարությունյանին իր դիմումի հիման վրա ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից»։