16 մայիսի 2018 - 10:59 AMT
Ամռանը ոչ կանոնավոր չվերթներ կլինեն դեպի Ֆրանսիա, Կիպրոս, Հունաստան և այլ երկրներ

Ամռանն ընդառաջ մի շարք ավիաընկերություններ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից թույտվություն են ստացել ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Ոչ կանոնավոր չվերթները կիրականացվեն մասնավորապես դեպի Ֆրանսիա (Նիցա), Կիպրոս (Լառնակա), Մոնտենեգրո (Տիվատ), Հունաստան (Արաքսոս, Կոս, Հերակլիոն, Հռոդոս, Սալոնիկ), Բուլղարիա (Վառնա, Բուրգաս), Իտալիա (Ռիմինի, Վենետիկ), Իսպանիա (Բարսելոնա), Եգիպտոս (Հուրգադա):

ՔԱԳՎ կայքում կարելի է ծանոթանալ ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների իրականացման ժամկետների, չվերթների իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը: