16 մայիսի 2018 - 12:16 AMT
Թուրքիայի ԱԳՆ-ն առաջարկել է Իսրայելի հյուպատոսին ժամանակավորապես լքել երկիրը

Թուրքիայի ԱԳՆ-ն առաջարկել է Ստամբուլում Իսրայելի հյուպատոսին ժամանակավորապես լքել երկիրը: Այդ մասին հայտնում է դիվանագիտական աղբյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu գործակալության վրա հղումով:

Մայիսի 15-ին Թուրքիայի իշխանությունները նմանատիպ առաջարկ էին արել Անկարայում Իսրայելի դեսպանին: Ի պատասխան Իսրայելի ԱԳՆ-ն պահանջել էր, որ Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսը հեռանա երկրից:

Դիվանագիտական սկանդալը երկու երկրների միջև բռնկվել է Գազայի հատվածում իրադարձությունների ֆոնին, որտեղ իսրայելցի զինվորականների հետ բախումներում տասնյակ պաղեստինցիներ զոհվեցին: