16 մայիսի 2018 - 13:09 AMT
Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում կփոխարինի Փաշինյանին. ԱԺ 6 նոր մանդատ է հանձնվել

ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանի փոխարեն Ազգային ժողովի մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին: Նման որոշում է կայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ԿԸՀ մայիսի 16-ի նիստում։

ՀՀԿ-ից Գրիգոր Ավալյանի փոխարեն մանդատ է տրվել Հակոբ Հակոբյանին, իսկ Աղվան Վարդանյանի փոխարեն՝ Ռուզաննա Առաքելյանին։

Արարատ Միրզոյանի փոխարեն մանդատ է տրվել Հրաչյա Հակոբյանին, Մանե Թանդիլյանի փոխարեն՝ Հովիկ Աղազարյանին, իսկ Արտակ Զեյնալյանի փոխարեն՝ Հայկ Կոնջորյանին։

Արարատ Միրզոյանը նշակակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ,Մանե Թանդիլյանը՝ սոցապ նախարար,Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարար:

Գրիգոր Ավալյանը հրաժարական էր տվել, իսկ Աղվան Վարդանյանը վայր է դրել մանդատը ՀՅԴ-ի պահանջով: