17 մայիսի 2018 - 15:00 AMT
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:Ուղերձում մասնավորապես ասված է.«Հայաստանի Հանրապետության վարչապետ, հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»:

Ռոուհանին հույս է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում ականատեսը կլինի երկկողմ հարաբերությունների օրեցօր զարգացմանը և խորացմանը:

«Աստծուց հայցում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն»,-ասվում է ուղերձում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: