17 մայիսի 2018 - 13:38 AMT
ԵԱՏՄ - Չինաստան առևտրատնտեսական համաձայնագիր է կքնվել

Մայիսի 17-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում առևտրատնտեսական համաձայնագիր է կնքվել ԵԱՏՄ -ի Չինաստանի միջև։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով, հիմնական բանակցող, նախարար Ֆու Ցզիինի հետ առանձնազրույցում քննարկվե են ՀՀ-Չինաստան երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը, Հայաստան - Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և դրանից բխող հնարավորությունները։

«Պայմանավորվեցինք քննարկումները շարունակել Պեկինում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում», - նշել է Ավինյանը:

Ավելի վաղ, կնքվել էր ԵՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը:ԵՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին և ԵՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման աշխատանքային հանդիպումներին մասնակցելու նպատակով մայիսի 16-18-ը Ղազախստան է գործուղվել Հայաստանի պատվիրակությունը փոխվարչապետի գլխավորությամբ: