17 մայիսի 2018 - 13:51 AMT
Վարչապետը կհանդիպի Սերժ Սարգսյանին ԼՂ հարցի քննարկման անհրաժեշտության դեպքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել ՀՀ երրորդ նախագահ և պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի հետ միայն ղարաբաղյան հակամարտության քննարկման համար: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե հանդիպում է արդյոք Սերժ Սարգսյանին, քանի որ հիմա նրա հարևանությամբ է բնակվում:

«Մենք կարող ենք հանդիպել միայն, եթե ղարաբաղյան հակամարտության հարցով տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն առաջանա»,-ասել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Փաշինյանն ընտանիքի հետ մայիսի 12-ից բնակվում է կառավարական առանձնատանը, որտեղ նրանց հարևանությամբ է ապրում նաև Սերժ Սարգսյանը: