17 մայիսի 2018 - 15:46 AMT
Արմեն Գրիգորյանը` ԱԱԽ քարտուղար

Քաղաքագետ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Aysor.am-ի փոխանցմամբ, նշանակումը հաստատել է ինքը՝ Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանը քաղաքագետ է, հրապարակախոս։ Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։

Մայիսի 8-ին ՀՀ ԱԺ-ն վարչապետի պաշտոնում ընտրել է Նիկոլ Փաշինյանին: Նա ձևավորել է նոր կառավարություն: