17 մայիսի 2018 - 16:48 AMT
ՀՀ քաղաքացիները չեն օգտվի ՌԴ-ում գործարկվող Tax free համակարգից

Ռուսաստանում փորձարկվում է ավելացված արժեքի հարկի վերադարձման համակարգի՝ Tax free-ի, աշխատանքը: Համակարգը թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացիներին ՌԴ խանութներում մեկ օրվա ընթացքում գնված ապրանքը դուրս բերել երկրից առանց ավելացված արժեքի հարկի: Գումարը հետ ստանալու համար օտարերկրացիները պետք է առնվազն 10.000 ռուբլի ընդհանուր արժեքով ապրանքներ գնեն:

Սակայն, ՀՀ քաղաքացիները չեն օգտվի ՌԴ-ում գործարկվող Tax free համակարգից: Դա վերաբերում է նաև ԵՏՄ մյուս անդամ պետություններին՝ Բելառուսին, Ղազախստանին, Ղրղզստանին, գրում է business-magazine.online-ը:

Համակարգը դեռևս գործում է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Սոչիի խանութներում, սակայն ամռանն այն կգործարկվի դուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունող ՌԴ բոլոր քաղաքներում: