17 մայիսի 2018 - 18:42 AMT
ԶՈւ շարքային կազմի համար նոր որակյալ ներքնազգեստ կգնվի

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով 2018 թվականի երկրորդ կիսամյակում ՀՀ զինված ուժերում շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաև 450 միավոր նոր լվացքի մեքենաներից, որոնցում կլինեն անհատական փաթեթներ յուրաքանչյուր զինվորի համար»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ, ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր ՀՀ ԶՈւ-ում ժամկետային ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողներին ներքնազգեստ և հիգիենայի այլ պարագաներ չուղարկել իրենց զավակներին, քանի որ դա պետության պարտականությունն է: