17 մայիսի 2018 - 19:14 AMT
Թանդիլյան․ Կուտակային կենսաթոշակային համակարգի կասեցման հարցը «դիտարկվում է»

Կուտակային կենսաթոշակային համակարգի (հավանաբար խոսքը պարտադիր բաղադրիչի մասին է,- խմբ.) կարող է կասեցվել։ Այդ մասին է հայտարարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, կառավարության նիստից առաջ, հայտնում է «Երկիր Մեդիան»։

Կուտակային կենսաթոշակային համակարգը, ծրագրի համաձայն, պիտի պարտադիր դառնա 2018 թվականի հուլիսի 1-ից։

Համակարգի կասեցման հնարավորության մասին հարցին Թանդիլյանը կարճ պատասխանել է՝ «դիտարկում ենք» և այլ մանրամասներ չի հայտնել։