18 մայիսի 2018 - 13:00 AMT
Թանգարանների օրը Ստեփանակերտում արցախյան գորգեր են ցուցադրվում

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում բացվել է արցախյան գորգերի ցուցահանդեսը՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Երկրի ղեկավարը կարևորել է նման միջոցառումների նշանակությունն ազգային ավանդույթների պահպանման և տարածման, մշակութային և գիտակրթական տեսանկյուններից։

Միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: