9 ապրիլի 2008 - 20:57 AMT
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կլինի ԵԱՀԿ ֆիննական նախագահության ուշադրության կենտրոնում
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակ Հեյկի Տալվիտիեին, որը Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի երդման արարողությանը մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ողջունելով հյուրին` Վարդան Օսկանյանը գոհունակություն հայտնեց ԵԱՀԿ ֆիննական նախագահության կողմից Հայաստանին եւ տարածաշրջանին ցուցաբերվող ուշադրության համար:

Հեյկի Տալվիտիեն իր հերթին շնորհակալություն հայտնեց նախարար Օսկանյանին տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարները: ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակը նշեց, որ ԵԱՀԿ նախագահությունը իր ուշադրության կենտրոնում է պահելու ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացը: