19 մայիսի 2018 - 11:55 AMT
Դի Կապրիոն ԱՄՆ նախագահին կմարմնավորի Սփիլբերգի ֆիլմում

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն կկատարի ԱՄՆ 18-րդ նախագահ Ուլիս Գրանտի դերը Սթիվեն Սփիլբերգի ֆիլմում: Վերջին անգամ Դի Կապրիոն և Սփիլբերգը միասին են աշխատել 2002-ին՝ «Բռնիր ինձ, եթե կարող ես» ֆիլմում: Նոր ֆիլմում Դի Կապրիոն նաև հանդես կգա որպես պրոդյուսեր՝ նրա Appian Way ընկերությունը ձեռք է բերել նախագահի Ռոն Չերնովի հեղինակած կենսագրությունը:

Ֆիլմը կնկարահանվի Lionsgate ստուդիայում, գրում է Gazeta.ru-ն The Hollywood Reporter-ի վրա հղումով:

Դեռևս հայտնի չէ, թե երբ կսկսվեն նկարահանումները: Սթիվեն Սփիլբերգը հիմա շատ պլաններ ունի՝ 2019-ին նա մտադիր է նոր ֆիլմ նկարահանել Ինդիանա Ջոնսի մասին, նա նաև մտադիր է «Վեսթսայդյան պատմության» ռեմեյքը նկարահանել: Բացի այդ, Սփիլբերգը կնկարահանի իր առաջին ֆիլմը գերհերոսի՝ «Սև բազեի» մասին DC Comics կոմիքսների միջոցով:

Լեոնարդո դի Կապրիոն այժմ պատրաստվում է նկարահանվել Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» կինոֆիլմում Մարգո Ռոբբիի և Բրեդ Փիթի հետ: