19 մայիսի 2018 - 12:34 AMT
ԱԱԾ պետ. Ուղիղ եթերներների հետ կապված մտահոգություն ունեմ

Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը մտահոգություն է հայտնել պաշտոնյաների կողմից ուղիղ եթերների առնչությամբ, գրում է Aysor.am-ը։

«Ուղիղ եթերներների մասով մտահոգություններ ունեմ։ Կան իրավիճակներ, որոնք կարող են սպառնալ ազգային անվտանգությանը։ Պետք է քննարկենք մեր գործընկերների հետ, որ գտնենք ճիշտ լուծումներ», - ասել է Վանեցյանը՝ անդրադառնալով Ազգային անվտանգության խորհդրի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից ֆեյսբուքյան ուղիղ եթերի հեռարձակմանը, երբ եթերում երևում էին աշխատասեղանին դրված բոլոր փաստաթղթերը։

Ավելի վաղ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանը նշանակվել էր ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Նորանշանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը նախքան նշանակումը կառույցի Երևանի վարչության պետի տեղակալն էր։