Ոստիկանությունը տեղեկացնում է, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել:
Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին օրերի որոշ հայտարարությունների թյուրըմբռնման պատճառով, հանրության շրջանում կարծիք է ձևավորվել, թե հանրապետության ճանապարհների արագաչափ և տեսանկարահանող սարքերը չեն գործում ու չեն արձանագրում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները:
Ոստիկանությունը պարզաբանում է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` ոստիկանությունում մշակվում են համալիր միջոցառումներ` ոլորտում էական փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք ՀՀ արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո կարճ ժամկետում կներկայացվեն հանրությանը:
Ոստիկանությունը երթևեկության մասնակիցներին կոչ է անում խստորեն պահպանել երթևեկության կանոնները՝ նշելով, որ դա օրենքի պահանջն է և բոլորի անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մայիսի 17-ի նիստում հանձնարարել է ՀՀ ոստիկանապետին և արդարադատության նախարարին՝ մեխանիզմներ մշակել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու ուղղությամբ: