2017 թվականի ՀՀ պետական բյուջեով պաշտպանության ոլորտին նախատեսված էր հատկացնել 209,8 մլրդ դրամ: Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2017 թվականի հունվար-փետրվարին» հրապարակման համաձայն՝ նշված ժամանակաշրջանում պաշտպանության ոլորտի ծախսերը կազմել են 294,4 մլրդ դրամ, կամ պետբյուջեով նախատեսված ծախսից մոտ 85 մլրդ դրամով ավելի:
PanARMENIAN.Net -ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխություններով, ոլորտին հատկացված լրացուցիչ 85 մլրդ դրամից 82,2 մլրդ դրամը կամ մոտ $170 մլն-ն ուղղվել է ՌԴ կողմից տրամադրված պետական արտահանման վարկի հաշվին ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարումների ֆինանսավորմանը:
Գումարի մնացած մասը, ըստ նախարարության, հատկացվել է «պաշտպանակ այլ կարիքներին»:
2017 թվականին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված վարկային համաձայնագրի նախագծով՝ ՌԴ-ն $100 մլն-ի վարկ է տրամադրել Հայաստանին՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գնման համար: