21 մայիսի 2018 - 18:57 AMT
Փաշինյան. Արտահերթ ընտրություններն առաջնահերթություն են

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջնահերթություն են գործող կառավարության համար: Այս մասին ՀՀ կառավարության նոր կազմի երդմնակալության արարորողությունից հետո հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա չի նշանակում, սակայն, որ ընտրությունները նոր կառավարության միակ խնդիրն է, կառավարությունը պետք է գործի բնականոն ձևով և ունի ու ունենալու երկարաժամկետ ծրագրեր», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կարևոր է ոչ այնքան ընտրությունների ժամկետն է, այլ որակը:

Ավելի վաղ, ՀՀ նախագահի նստավայրում կայացել էր Հայաստանի նոր կառավարության անդամների երդման արարողությունը, որին ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։