9 ապրիլի 2008 - 21:28 AMT
Տիգրան Սարգսյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Այդ մասին հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

Ավելի վաղ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Հայաստանի կառավարության պաշտոնանկության մասին: ՀՀ կառավարության անդամներին հանձնարարվել է կատարել իրենց պարտականությունները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը:

Նշենք, որ այսօր տեղի ունեցավ Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը: Ըստ ՀՀ Սահմանադրության, պաշտոնը ստանձնելու օրը նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը, որից հետո 10 օրվա ընթացքում նախագահը նշանակում է վարչապետին: Վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում ձեւավորվում է հանրապետության կառավարությունը: