22 մայիսի 2018 - 15:59 AMT
«Մաուգլի» ֆիլմի առաջին թրեյլերը համացանցում է

Warner Bros. կինոստուդիան հրապարակել է «Մաուգլի» ֆիլմի առաջին թրեյլերը: Ֆիլմը Ռեդյարդ Քիպլինգի հանրահայտ «Ջունգլիների գրքի» էկրանավորումն է:

Ֆիլմը Մաուգլի անունով տղայի մասին է, որն ապրում է Հնդկաստանի ջունգլիներում՝ գայլերի ոհմակում, ինչպես նաև Բալու արջի և Բագիրա հովազի մասին: Գլխավոր դերը կատարում է Ռոեն Չանդը: Կենդանիներին հնչյունավորել են Բենեդիկտ Քամբերբետչը, Քեյթ Բլանշեթը, Էնդի Սերկիսը և Փիթեր Մուլանը: Ռեժիսորն է Էնդի Սերկիսը:

Ֆիլմն էկրան կբարձրանա 2018-ի հոկտեմբերին: