9 ապրիլի 2008 - 21:48 AMT
Բակո Սահակյան. Լեռնային Ղարաբաղը շատ բան է սպասում Հայաստանից
Լեռնային Ղարաբաղը շատ բան է սպասում Հայաստանից, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ներկա Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Սահակյանը վստահություն է հայտնել, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Հայաստանը լուրջ առաջընթաց կարձանագրի, երկիրն ավելի հզոր կդառնա: «Որքան ավելի հզոր է Հայաստանը, այնքան ավելի հզոր է Ղարաբաղը»,- ընդգծել է Սահակյանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Բակո Սահակյանը նշել է, որ առաջիկայում քննարկումներ կլինեն Հայաստանի նախագահի հետ, եւ հանրությունը կտեղեկացվի քննարկումների արդյունքների մասին: Լեռնային Ղարաբաղի նախագահը Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանին մաղթել է հաջողություն եւ ծրագրերի իրականացում, հաղորդում է Regnum-ը: