Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի ամենահանրահայտ մարզիկն է ճանաչվել ըստ ESPN ուսումնասիրության:
Երկրորդ տեղում բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսն է («Քլիվլենդ Կավալյերս»), երրորդը՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին է: Չորրորդ հորիզոնականում է ՊՍԺ ֆուտբոլիստ Նեյմարը, իսկ հինգերորդը՝ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն է, գրում է Lenta.ru-ն:
Որպես հիմք ընդունվել է մասնակիցների բաժանորդների քանակը սոցցանցերում, հարցումների քանակը Google-ում, ինչպես նաև մարզիկների եկամուտները:
Ռոնալդուն անընդմեջ 3-րդ անգամն է գլխավորում ցանկը: 2017-ի դեկտեմբերին պորտուգալացին ճանաչվել էր պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը: Ըստ մարզիկի, դեռ չի ծնվել այն ֆուտբոլիստը, որը կգերազանցի իրեն: