10 ապրիլի 2008 - 16:11 AMT
«Ռոսօբորոնէքսպորտը» Թուրքիա կառաքի 80 հակատանկային հրթիռային համալիրներ
«Ռոսօբորոնէքսպորտը» հաղթել է մրցույթում, որով Թուրքիայի զինված ուժերին պետք է առաքվեն 80 միջին հեռահարության հակատանկային հրթիռային համալիրներ` (ՀՏՀՀ) եւ 800 հրթիռներ դրանց համար: Թե հատկապես ինչպիսի ՀՏՀՀ-ներ կառաքի Ռուսաստանը, հայտնի չէ: Ավելի վաղ թուրքական կողմը պահանջել էր, որպեսզի հրթիռների հեռահարությունը լինի ոչ պակաս քան 4000 մետր: Թուրքիայի կողմից գնվող համալիրները բաղկացած կլինեն տրանսպորտային-թողարկող կոնտեյներից, եռոտանուց եւ կառավարման համակարգից: Մրցույթի պայմանների համաձայն, ՀՏՀՀ-ի առաջին խմբաքանակը պետք է պատվիրատուին փոխանցվի մինչեւ ընթացիկ տարվա ավարտը: Պայմանագրի կատարման վերջնական ժամկետը 2009 թվականի ավարտն է, հաղորդում է Լենտա.ռու-ն:

ՀՏՀՀ-ի ներմուծման համար մրցույթը հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության քարտուղարությունը 2007թ. հունվարին: Նրա արժեքը գնահատվում է 80 մլն դոլար: Մրցույթին մասնակցել են նաեւ ընկերություններ ԱՄՆ-ից եւ Իսրայելից: