23 մայիսի 2018 - 17:41 AMT
Ռումինական TAROM-ը Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթներ կիրականացնի

Ռումինիայի պետական TAROM ավիաընկերությունը 2018 թվականին մտադիր է երկրի մայրաքաղաք Բուխարեստից ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Երևան, Թբիլիսի և Օդեսա քաղաքներ: Այս մասին գրում է Routes Online կայքը:

Նշվում է, որ ընկերությունն իր մտադրության մասին հայտարարել է մայիսին: Այն SkyTeam միջազգային դաշինքի անդամ է:

1996 թվականի մարտի 25-ին Երևանում համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին: