24 մայիսի 2018 - 11:14 AMT
Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից

Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում: Նա նշել է, որ որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ:

Նա հավելել է, որ Մովսես Հակոբյանն այլ աշխատանքի կանցնի։

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ արդեն մայիսի 25-ին Գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի Զինված ուժերին:

Մովսես Հակոբյանը ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ էր նշանակվել 2016-ի հոկտեմբերին՝ ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՆՏԱ դեպարտամենտի պետի պաշտոնից: