24 մայիսի 2018 - 13:24 AMT
Չուգասզյան. «Հացադուլիս առաջին՝ քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթաց սկսելու պահանջն իրականացվել է»

«Սասնա ծռեր» խմբի անդամների ազատ արձակման պահանջով հացադուլ իրականացող «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը հայտարարել է, որ իր հացադուլի առաջին՝ ՀՀ-ում «քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթաց սկսելու» պահանջն իրականացել է:

«Բոլոր այն մարդիկ, այն քաղաքական գործիչները, որոնք այս տարիների ընթացքում նախկին ռեժիմի դեմ քաղաքական պայքար մղելու պատճառով այս կամ այն կերպ հայտնվել են բանտում, պետք է ազատվեն, և այդ պրոցեսն արդեն սկսվել է: Ինձ վստահեցրել են նոր իշխանությունները, որ այդ պրոցեսը շարունակություն է ունենալու», - ասել է նա՝ հավելելով, որ առաջիկա օրերին սպասում են ազատումների:

Ավելի վաղ, ՀՀ բարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը:

Չուգասզյանը հացադուլի մեջ է ապխրիլի 24-ին ձերբակալվելուց ի վեր։ ԵԼՔ-ից պատգամավորներ Արարատ Միրզոյանն (այսժմ՝ 1-ին փոխվարչապետ) ու Լենա Նազարյանը երաշխավորություն էին նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, ինչից հետո նա ազատ էր արձակվել, սակայն չէր դադարեցրել հացադուլը։ Նա պահանջում է ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի անդամներին։