ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք են գործել «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գրասենյակը, որտեղից առգրավել են ընկերության համակարգիչները եւ փաստաթղթեր։
Տեղեկությունը «Հայկական ժամանակին» հաստատել են ԱԱԾ մամուլի ծառայությունից։
«Նորֆոլկ Քոնսալթինգը» զբաղվում է այսպես կոչված «կարգոյի գործով»՝ փոքր ու միջին ձեռնարկությունների կողմից ներկրվող ապրանքների մաքսային ձևակերպմամբ ու մաքսազերծմամբ։
2017 թվականի արդյունքներով ընկերությունը խոշոր հարկ վճարողների 17-րդ տեղում էր՝ ավելի քան 7 մլրդ դրամ վճարված հարկերով։
Ընկերության ղեկավարը «Գազպրոմ Արմենիայի» նախկին հաշվապահ Արմեն Ունանյանն է։ Ընկերությունը ստեղծվել էր 2016-ի ամռանը, իսկ հոկտեմբերին «Գազպրոմ Արմենիայի» նախկին գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը զբաղեցրել էր Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը։ Ինքը Հարությունյանը հերքում էր հնարավոր շահերի բախման տարբերակը։