25 մայիսի 2018 - 17:21 AMT
Մուսասի. Հպարտ եմ, որ իշխանափոխությունը ՀՀ-ում առանց զոհերի էր

Հոլանդիայում բնակվող խառը մարտարվեստի մարտիկ Գեղարդ Մուսասին հպարտանում է Հայաստանում խաղաղ և անարյուն անցած իշխանափոխությամբ: Այդ մասին նա ասել է Haysport-ին տված հարցազրույցում:

«Հպարտ եմ, որ ոչ մի զոհ չեղավ: Նրանք արեցին դա: Չգիտեմ, եղել է արդյոք նման բան այլ երկրում: Ոչ մի զոհ չեղավ, և ես շատ ուրախ եմ»,-ասել է Մուսասին:

Ըստ նրա, նա հիացած է՝ կանխազգալով, թե ինչեր կարող է ապագայում տալ Հայաստանին «թավշյա հեղափոխությունը»: Նա նշել է, որ նախկին կառավարությունը կոռումպացված էր: «Մի մասը կարողություն ուներ, իսկ ժողովուրդն աղքատ էր: Հուսով եմ, որ նոր առաջնորդների օրոք երկիրը կփոխվի դեպի լավը»,-ասել է Մուսասին:

«Հիմա մնում է միայն հետևել փոփոխություններին...Շատ տևական ժամանակ էր վերնախավը յուրացնում փողերը, իսկ ժողովուրդն աղքատանում էր»,-նշել է մարտիկը:

Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» արդյունքում ընդդիմությունը հասավ երկրի գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, իսկ վարչապետ դարձավ բողոքները ղեկավարած Նիկոլ Փաշինյանը: ԱԺ-ում, սակայն, ՀՀԿ-ն պահպանում է մեծամասնությունը: