29 մայիսի 2018 - 12:54 AMT
Norway Chess Classic-ի 1-ին տուրում Արոնյանը կիսել է միավորն Անանդի հետ

Մայիսի 28-ին Ստավանգերում մեկնարկել է գերհզոր Norway Chess Classic մրցաշարը, որի շրջանակներում մրցում է 10 ուժեղագույն շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Լիրեն Դինգը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը։

Նույն օրը կայացած 1-ին տուրում հաղթանակ է տարել միայն Մագնուս Կարլսենը՝ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ։ Մյուս զույգերը, այդ թվում և Անանդ-Արոնյան զույգը, կիսել են միավորը, հայտնում է Chess.am-ը։

Մայիսի 29-ին կայանալիք 2-րդ տուրում Արոնյանը կխաղա Սոյի հետ:

Երկրորդ տուրում կհանդիպեն նաև Կարյակին-Կարլսեն, Դինգ-Վաշիե-Լագրավ, Նակամուրա-Անանդ, Կարուանա-Մամեդյարով զույգերը: