Լեհաստանի նախագահական պալատը մայիսի 28-ին լուսավորվել է հայկական դրոշի գույներով՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: Այդ մասին հայտնում է Լեհաստանում ՀՀ դեսպանատունը:
«Լեհաստանի նախագահական պալատը 2018 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի առթիվ: Շնորհակալություն Լեհաստան»,-ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ։
100 տարի առաջ՝ 1918 թ․ մայիսի 28-ին, Թիֆլիսում Հայոց Ազգային խորհուրդն ընդունեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակագիրը՝ այդպիսով դարեր անց վերականգնելով Հայոց պետականությունը։
Նյութը հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ Լեհաստանի նախագահական պալատը լուսավորվել է ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական դրոշի գույներով․ մայիսի 28-ին նշվում էր նաև Ադրբեջանական հանրապետության հիմնադրման հարյուրամյակը: