29 մայիսի 2018 - 11:56 AMT
ԱԱԾ-ն չի մեկնաբանում ՊԵԿ-ի նախկին նախագահին հարցաքննության կանչելու լուրերը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, «Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, հարցաքննության է կանչել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանին՝ «Նորֆոլկ» ընկերությունում կատարված խախտումների բացահայտումների դեպքով:

«Սակայն պարզվել է, որ Հարությունյանը Իսպանիայում է և իր բացակայությունը պատճառա­բանել է առողջական խնդիրնե­րով՝ խոստանալով, որ դրանք կարգավորելուց հետո կվերա­դառնա», - գրում է թերթը:

PanARMENIAN.Net – ի հետ զրույցում ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը չմեկնաբանեց այս տեղեկությունը՝ ասելով, որ նախաքննություն է ընթանում, և «մանրամասներ չի կարող հայտնել»:

Ավելի վաղ, ԱԱԾ-ն բացահայտել էր $7 մլն-ի հարկային մեքենայություն: ՀՀ-ում գործող «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ընկերությունը խուսափել էր առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու ևս երեք աշխատակից ձերբակալվել են: