29 մայիսի 2018 - 12:58 AMT
Անձրևները կշարունակվեն մինչև հունիսի 3-ը

Հանրապետության տարածքում`մայիսի 29-30-ը ժամանակ առ ժամանակ, մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում`մայիսի 29-30-ը ժամանակ առ ժամանակ, մայիսի 31-ին, հունիսի 1-3-ի կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: