29 մայիսի 2018 - 14:21 AMT
Ուկրաինահայ ռեժիսորի կարճամետրաժ ֆիլմը Կաննում լավագույնն է ճանաչվել

Ուկրաինահայ ռեժիսոր Խաչատուր Վասիլյանի կարճամետրաժ ֆիլմը լավագույնն է ճանաչվել Կաննի 71-րդ կինոփառատոնում: Ռեժիսորը պարգևատրվել է «Դետալներ» ֆիլմի համար: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Դե ինչ, բարեկամներ: Բոլորին շնորհավորում եմ մեր ֆիլմի հաղթանակի կապակցությամբ: էքսպերիմենտը հաջողվեց»,-ասվում է Վասիլյանի գրառման մեջ:

Ռեժիսորի գործը լավագույնն է ճանաչվել 550 կարճամետրաժ ֆիլմերի թվում, որոնք ներկայացված էին ամբողջ աշխարհից «Էքսպերիմենտալ կինո» անվանակարգում Le Petit Cannes Film Festival մրցույթի շրջանակում, որն անցնում էր կինոփառատոնի հիմնական ծրագրին զուգահեռ:

Ֆիլմերի հեղինակներն արդեն հրավիրվել են շվեյցարական Լոկարնոյի միջազգային կինոփառատոնին: