29 մայիսի 2018 - 16:43 AMT
ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Կարապետ Դավթյանն ազատվել է պաշտոնից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 4.1-ին հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի.Կարապետ Դավթյանին ազատել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից»,-ասվում է նախագահի հրամանագրում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։