ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հեռացվել է ՀՀԿ խմբակցությունից: Այդ մասին ասվում է խմբակցության տարածած հայտարարության մեջ:
Խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկել:
«ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության կանոնադրության 12-րդ բաժնի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ քննարկվել է խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու մասին հարցը: Խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկել, համաձայն «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության կանոնադրության 12-րդ բաժնի 1-ին մասի 2-րդ կետի դրույթների»,-ասվում է խմբակցության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Շիրակ Թորոսյանը հայտարարել է Հայաստանի Հանրապետական խմբակցությունից և ԱԺ-ում խմբակցությունից դուրս գալու մասին: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը ևս դուրս է գալիս ՀՀԿ-ից:
Նա նշել է, որ ճիշտ է համարում աշխատանքի էֆեկտիվությունը բարձրացնելու նպատակով կառավարությանը տալ գործելու ավելի խաղաղ և կանխատեսելի պայմաններ: