29 մայիսի 2018 - 19:55 AMT
Խոսրով Հարությունյանի որդին ԱԳ փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում է գրել

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Այս մասին է հայտնում «Փաստինֆոն»՝ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին հղում անելով։

Հարությունյանը նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի որդին է։

Պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի մարտին: