29 մայիսի 2018 - 23:22 AMT
Կիևում սպանվել է ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն

Կիևում սպանվել է ՌԴ-ից Ուկրաինա տեղափոխված ռուս լրագրող և բլոգեր Արկադի Բաբչենկոն։

Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է ուկրաինական ներքին գործերի նախարարությունը։

Պաշտոնական վարկածի համաձայն, Բաբչենկոյի վրա մահափորձը տեղի է ունեցել սեփական բնակարանում։

Լրագրողը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

Բաբչենկոն մասնակցել է չեչենական 2 պատերազմներին, լուսաբանել է Հարավային Օսիայում պատերազմը։ Ուկրաինայի տարածքում կոնֆլիկտից հետո տեղափոխվել Պրահա, այնուհետև՝ Կիև։ Հայտնի է եղել ՌԴ իշխանությունների խիստ քննադատությամբ ու ՌԴ-ում արյունոտ միջադեպերից հետո արվող սուր և հաճախ սկանդալային գրառումներով։