30 մայիսի 2018 - 12:46 AMT
Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԳ փոխնախարար

Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Ռուբինյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ակտիվ մասնակից։