30 մայիսի 2018 - 13:35 AMT
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ են նշանակվել

Գաբրիել Բալայանը և Մակար Ղամբարյանը նշանակվել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ: Համապատասխան որոշումներն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գաբրիել Բալայանը սահմանադրագետ է, իրավաբանական գիտությունների թեկնածու: Նա ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի եղբայրն է:

Մակար Ղամբարյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարարի պաշտոնը: