30 մայիսի 2018 - 13:44 AMT
ՍԱՊԾ պետն ազատվել է պաշտոնից

ՀՀ ԳԱ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն ազատվել է պաշտոնից: Համապատասխան որոշումն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը՝ Իշխան Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից», - նշվում է որոշման մեջ: