Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացրել ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի գլխավոր գրասենյակում: Այս տեղեկությունը PanARMENIAN.Net - ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:
Նա հավելեց, որ մայիսի 30-ի երեկոյան ԱԱԾ-ն պաշտոնական մեկնաբանություն կհրապարակի:
Հարցին, թե արդյոք ԱԱԾ աշխատակիցների կողմից Ալեքսանյանի առանձնատանը ստուգումներ իրականացնելու տեղեկությունը համապասխանում է իրականությանը, Գալստյանը չմեկնաբանեց:
Ավելի վաղ, մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ ԱԱԾ աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Երևան Սիթի»՝ Երևանի քաղաքի տարբեր համայնքներում գտվող սուպերմարկետներում: