30 մայիսի 2018 - 16:12 AMT
Ռուս ամուսինները հեղինակային ֆիլմ են նկարահանել Արցախի մասին

Ռուսական «Ինտերեսնի միր» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Շիրյաևը, տիկնոջ՝ Լարիսայի հետ համագործակցությամբ, ավարտել է «Լեռնային Ղարաբաղ (Արցախ)» փաստագրական ֆիլմի վրա աշխատանքը: Այդ մասին Շիրյաևը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Նկարահանումներն իրականացվել են 2018-ին՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ:

«Մեր հեղինակային «Լեռնային Ղարաբաղ (Արցախ)» ֆիլմն ավարտված է և հրապարակվել է համացանցում: Մեծ շնորհակալություն բոլոր նրանց, ով օգնել է, աջակցել է, հավատացել է»,-ասվում է գրառման մեջ:

Ֆիլմը համացանցում է հայտնվել մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի պատվին, և արդեն հասցրել է դրական արձագանքներ ստանալ, այդ թվում նաև Արցախի բնակիչներից:

Ռուսական «Ինտերեսնի միր» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Շիրյաևն ավելի վաղ իր տպավորություններն էր ներկայացրել Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ Արցախ կատարած ուղևորությունից: